Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։
Կառավարության ֆինանսավորմամբ 600 միլիոն դրամի ներդրման շրջանակում, որի առաջին փուլով 2025 թվականի ընթացքում 170 միլիոն դրամի չափով ամբողջությամբ փոխարինվել է Երևանի մետրոպոլիտենի կարգավարական կենտրոնի ղեկավարման հին վահանակը, որը գործում էր 80-ականների վերջերից և այլևս չէր համապատասխանում ժամանակակից տեխնիկական պահանջներին։
Կարգավարական կենտրոնը մետրոպոլիտենի «ուղեղն» է, որտեղից իրականացվում է գնացքների շարժի օպերատիվ կառավարումն ու վերահսկումը ողջ գծի երկայնքով՝ ներառյալ երթևեկության անվտանգության ապահովումը, միջակայքերի և ժամանակացույցերի կարգավորումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արագ արձագանքը։
Ծրագրով նախատեսվում է փուլ առ փուլ արդիականացնել մետրոպոլիտենի բոլոր կարգավարական և կառավարման կենտրոնները, ինչը կբարձրացնի երթևեկության կառավարման արդյունավետությունն ու մետրոպոլիտենի շահագործման անվտանգության ընդհանուր մակարդակը։
Մետրոպոլիտենի կոմունիկացիոն ծառայության ղեկավար Արթուր Սերոբյանը կարգավարական կենտրոնում գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին ներկայացրեց նոր վահանակի հնարավորությունները և աշխատանքային հետագա փուլերի ժամանակացույցը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ