«Արմավիր» ՔԿՀ-ում մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ԱՆ ՔԿԾ ներկայացուցիչների մասնակցությամբ
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հանդիպումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խնդիրները քննարկելու նպատակով:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, նույն վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Գարիկ Ծատուրյանը, կենտրոնական մարմնի այլ ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված բոլոր խնդիրներին։
Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծում ստացած հարցերը, ինչպես նաև ներկայացրել մի շարք խնդիրների առաջացման հանգամանքները և լուծման հնարավոր տարբերակները։ Միևնույն ժամանակ, համատեղ քննարկվել են հիմնարկում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ և գործնական ուղիները։
Ծովինար Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է անմիջական և շարունակական քննարկումների կարևորությունը խնդիրների համակողմանի դիտարկման և միասնական լուծումների ձևավորման տեսանկյունից։
Իր հերթին Լաուրա Գասպարյանը ՄԻՊ հաստատության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել արդեն ավանդույթ դարձած անմիջական քննարկումների ձևաչափը՝ խնդիրներին առավել հրատապ և օպտիմալ լուծումներ տալու նպատակով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ