TikTok-ը վաճառելու է իր ամերիկյան ընկերությունը
TikTok-ը ստորագրել է պարտավորեցնող համաձայնագիր իր ամերիկյան ընկերությունը վաճառելու մասին համատեղ ձեռնարկությանը, որը վերահսկվում է ԱՄՆ ներդրողների՝ Oracle-ի, Silver Lake-ի եւ MGX-ի կողմից։ Գործարքը, տեղեկացրել է Associated Press-ը, նախատեսված է կնքել փետրվարի 22-ին։ Այս ամսաթիվը նշվել է TikTok-ի գլխավոր տնօրեն Շոու Ցզի Չուի՝ աշխատակիցներին ուղղված նամակում, որին ծանոթացել է գործակալությունը։
Գործարքի կնքումից հետո TikTok-ի ամերիկյան մասի աշխատանքը, ինչպես նշվել է, կհամապատասխանի «ամերիկացիների գաղտնիության եւ ԱՄՆ ազգային անվտանգության պաշտպանության» սկզբունքներին։ Մասնավորապես, ԱՄՆ օգտատերերի տվյալները կպահվեն տեղի մակարդակով՝ Oracle-ի վերահսկողության ներքո։
2025թ․ սեպտեմբերին Թրամփը, որն այդ ժամանակ արդեն վերադարձել էր Սպիտակ տուն, հայտարարել է, որ համաձայնության է եկել Չինաստանի կառավարության հետ «TikTok գործարքի» վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվել է, որ ընկերության ամերիկյան մասը պետք է վաճառվեր ամերիկացի ներդրողների կոնսորցիումին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից