Բանգլադեշում բողոքի ցույցեր են տեղի ունենում երիտասարդ քաղաքական գործչի մաhից հետո
Բանգլադեշում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել երիտասարդ քաղաքական ակտիվիստ Շարիֆ Օսման Հադիի մահից հետո, ով մահացել է Սինգապուրի հիվանդանոցում՝ դեկտեմբերի 12-ին Դաքքայում մահափորձի ժամանակ ստացած վնասվածքներից, հաղորդել է Times of India-ն։
Հադիի մահվան լուրը տարածվելուն պես, հազարավոր մարդիկ դուրս են եկել Դաքքայի և երկրի այլ քաղաքների փողոցներ։ Նրանք մեղադրել են իշխանություններին Հադիին չպաշտպանելու մեջ։ Ցուցարարները հրկիզել են և վանդալիզմի ենթարկել երկու թերթի «Daily Star»-ի և «Prothom Alo»-ի գրասենյակները։ Հրդեհվել է նաև նախկին իշխող «Ավամի Լիգա» կուսակցության գրասենյակը։
Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել Չաթոգրամում գտնվող Հնդկաստանի վիզաների կենտրոնի վրա և հակահնդկական կարգախոսներ են բղավել։
Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսը կոչ է արել հանգստության: Նա Հադիի մահվան կապակցությամբ ազգային սգո օր է հայտարարել: Յունուսը նաև խոստացել է, որ նրա սպանության համար պատասխանատուները կգտնվեն և կպատժվեն: Բանգլադեշի անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստականության:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում