Բեյուք-Քյասիկ ադրբեջանական երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել վառելիք տեղափոխող գնացք
Հայաստանի համար նավթամթերքներ տեղափոխող գնացը մեկնել է Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի Բեյուք-Քյասիկ կայարանից։ Ինչպես տեղեկացրել է Report-ի արեւմտյան գրասենյակը, հինգշաբթի երեկոյան Բեյուք-Քյասիկ կայարանից մեկնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» (ԱԵՈւ) ՓԲԸ գնացքը 22 վագոններից, ավտոմեքենաների համար «АИ-95» մակնիշի 1 220 տոննա վառելիքով։ Բեռը Հայաստան կհասցվի Վրաստանով։
Նշվել է, որ բեռնափոխադրումներն այս ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումից հետո, որն ընդունվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին, Հայաստան բեռնափոխադրումների տարանցման սահմանափակումները հանելու վերաբերյալ, որոնք գործում էին ադրբեջանական հողերի օկուպացիայի ժամանակներից։
Այսպիսով, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) առաջին անգամ սկսել է ադրբեջանական նավթամթերքների մատակարարումները Հայաստան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից