Մենք չունենք տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի» հետ
Իտալական «Ինտերի» մամուլի ծառայությունն արձագանքել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին լուրերին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է միլանյան ակումբի հետաքրքրության ոլորտում։
«Մենք չունենք նման տեղեկություն, որ «Ինտերը» մտադիր է պայմանագիր կնքել Էդուարդ Սպերցյանի հետ»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից, հաղորդում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ «Ինտերում» է խաղում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա ֆուտբոլիստի ու «Կրասնոդարի» միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029թ․ հունիսի 30-ը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից