Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբ
Իրազետ քաղաքացիների միավորումից հայտնում են․
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ հավաք։ Առաջին հավաքի մասնակիցները, որոնք Մայր Աթոռ էին եկել ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կոչով, հանդիսացել են Գարեգին Բ Կաթողիկոսի կողմնակիցներ և հավաքվել են ժամը 15։30-ից։ Երկրորդ հավաքին մասնակցել են քաղաքացիներ, որոնք 10 եպիսկոպոսների կոչով պահանջել են Կաթողիկոսի հրաժարականը։
Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքների մասնակիցների հաշվարկ։ Արդյունքում պարզվել է, որ ժամը 17։40-ի դրությամբ Մայր Աթոռի բակում՝ Կաթողիկոսի կողմնակիցների հատվածում, ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում՝ շուրջ 1020 մարդ։
Հաշվարկում ներառված չեն շարքով կանգնած ոստիկանները, ինչպես նաև եկեղեցում և այլ շինություններում գտնվող անձինք։
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ