ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրո
16-ժամյա հանդիպման ընթացքում ԵՄ առաջնորդները չկարողացան համաձայնության գալ Ուկրաինայի ֆինանսավորման սխեմայի շուրջ՝ օգտագործելով Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները։ Սակայն, կարծես թե, Ուկրաինան դեռևս սնանկության եզրին չէ. ԵՄ-ն հաստատել է Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն, որը ապահովված է ԵՄ բյուջեից վարկով։
«2026-2027 թվականների համար Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու որոշումը հաստատվել է», - ուրբաթ երեկոյան սոցիալական ցանցերում գրել է ԵՄ գագաթնաժողովի նախագահ Անտոնիո Կոստան՝ ժամեր տևած բանակցություններից հետո։
Կոստան չի նշել այդ միջոցների աղբյուրը, սակայն գագաթնաժողովի եզրակացությունների նախագծում, որը տեսել է Reuters-ը, նշվում է, որ միջոցները կհավաքագրվեն ԵՄ բյուջեով ապահովված կապիտալի շուկաներում փոխառությունների միջոցով։
Փաստաթղթում նաև նշվում է, որ համաձայնագիրը չի ազդի Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի ֆինանսական պարտավորությունների վրա, որոնք չէին ցանկանում մասնակցել Ուկրաինայի ֆինանսավորմանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում