Ղարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ Փաշինյան
Կարող ենք ասել, որ մենք ստանձնում ենք Ղարաբաղի ժողովրդին վերադարձնելու օրակարգը, բայց ո՞վ կշահի դրանից։ Արդյո՞ք Ղարաբաղի ժողովուրդը կշահի դրանից։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հռետորական հարց է հնչեցրել այն մասին, թե գործնականում ինչի՞ է հանգեցրել Միջազգային դատարանի որոշումը (որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ – խմբ.), որի համար ողջ ազգով ուրախանում էինք։ Վարչապետը նաև նշել է, որ նորից դասեր չենք քաղում և որ ունեցել ենք տարբեր համաձայնագրեր, եղել է Սան Ստեֆանոյի կոնֆերանսը, Բեռլինի կոնֆերանսը, Սևրի պայմանագիրը, տարբեր դատարանների որոշումներ և այլն։ Սակայն հրաժարվել ենք այդ ճանապարհից, որովհետև այն Ղարաբաղի ժողովրդին կդատապարտի հավերժական պանդուխտի կարգավիճակի, - հավելել է կառավարության ղեկավարը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ