Էստոնիայի բանակում զորակոչի տևողությունը երկարաձգվել է մինչև 12 ամիս
Էստոնիայի կառավարությունը հաստատել է բոլոր զինակոչիկների համար ծառայության ժամկետը մինչև 12 ամիս երկարաձգելու մասին որոշումը։ Մինչ այժմ զինակոչիկները, կախված մասնագիտացումից, ծառայել են 8 կամ 11 ամիս։
«Սկսած 2027 թվականից՝ տարեկան զինվորական ծառայության կզորակոչվի մինչև 4100 երիտասարդ, ընդ որում՝ զորակոչը կիրականացվի տարին երկու անգամ», - հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Փոփոխություններն անհրաժեշտ են՝ կապված պատրաստության ծավալների և տեխնիկական բարդության աճի, սպառազինության ժամանակակից համակարգերի ներդրման, ինչպես նաև Պաշտպանության ուժերի մարտական կառուցվածքի համար բավարար պատրաստված պահեստազորի ապահովման անհրաժեշտության և անվտանգային իրավիճակի փոփոխության հետ, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Ծառայության նոր կառուցվածքը բաղկացած է վեց ամսվա ինտենսիվ ուսուցումից, որին հաջորդում է վեց ամսվա գործնական ծառայությունը։
2027 թվականին ծառայության ընդլայնման հետ կապված ուղղակի ծախսերը նախատեսված են 31 միլիոն եվրոյի չափով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ