Գերմանիան լրացուցիչ 70 մլն եվրո օգնություն է հատկացրել Ուկրաինային՝ ձմռան համար
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը Կիևին լրացուցիչ 70 միլիոն եվրոյի օգնություն է հատկացրել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի զարգացման նախարար Ռիմ Ալաբալի-Ռադովանը, հայտնում է Tagesschau-ն: Ալաբալի-Ռադովանի խոսքով՝ իր նախարարությունն ընդլայնում է օգնությունը, «որպեսզի ավելի քան երկուսուկես միլիոն մարդու ապահովի ջեռուցմամբ, ջրամատակարարմամբ և էլեկտրաէներգիայով: «Հատկապես հիմա՝ ցուրտ ձմռանը, անհապաղ օգնությունը վճռորոշ նշանակություն ունի Ուկրաինայի հիմնական էներգետիկ կարիքներն ապահովելու համար»,- նշել է նա:
«Համայնքները պետք է հնարավորություն ունենան երաշխավորել դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների ջեռուցումը, նույնիսկ եթե խոշոր էլեկտրակայանները ենթարկվել են հարձակումների։ Էներգամատակարարման այս միջոցառումները կօգնեն մարդկանց կազմակերպել իրենց առօրյա կյանքը», - ընդգծել է նախարարը։
Նշվում է, որ համապատասխան խնդրանքով Գերմանիային դիմել է ուկրաինական կողմը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ