Nissan-ը Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի․ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Գեղամ Մ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղիի գլխավոր ճանապարհին՝ դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 13-ամյա տղայի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վարորդը հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ