Թրամփն ԱՄՆ-ի բանակն անվանել է «ամենահզորն աշխարհում»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը աշխարհի ամենահզոր բանակն են և դա «անվիճելի է»։
«Մենք այժմ ունենք աշխարհի ամենահզոր բանակը և դա անվիճելի է։ Ես վերականգնել եմ ամերիկյան հզորությունը, 10 ամսվա ընթացքում կարգավորել եմ ութ պատերազմ և ավարտել եմ Գազայի պատերազմը՝ վերջին 3 հազար տարվա մեջ առաջին անգամ խաղաղություն բերելով Մերձավոր Արևելքին, ինչպես նաև հասել եմ ինչպես ողջ, այնպես էլ զոհված պատանդների ազատ արձակմանը՝»,- Սպիտակ տնից համաքաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է ամերիկյան առաջնորդը։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի 1,45 միլիոն զինծառայողներ մինչև Սուրբ Ծնունդ 1776 դոլարի չափով «զինվորական պարգև» կստանան՝ ի պատիվ Միացյալ Նահանգների հիմնադրման տարեթվի։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ 2025 թվականին ամերիկյան բանակում զինվորագրման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել, թեև նախորդ տարին այս ցուցանիշով «վատագույններից մեկն է եղել պատմության մեջ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում