Սպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին
Էկվադորի ազգային հավաքականի պաշտպան Մարիո Պինեյդան 33 տարեկան հասակում դարձել է զինված հարձակման զոհ, հայտնում է extra.ec-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը գնումներ էր կատարում մսագործի խանութում, երբ նրան անակնկալի են բերել զինված անձինք, որոնք առանց նախազգուշացման կրակ են բացել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև խաղացողի մայրը, իսկ նրա ընկերուհին ևս սպանվել է։
Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել նպատակային սպանություն։
Մահվան պահին Մարիո Պինեյդան «Բարսելոնա Գուայակիլի» ֆուտբոլիստ էր, որտեղ անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը։ Նա հանդես է եկել նաև տեղական «Ինդեպենդիենտե», «Էլ Նասիոնալ» և բրազիլական «Ֆլումինենսե» ակումբներում։
Պինեյդան Էկվադորի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և մասնակցել է 2015 թվականի Ամերիկայի գավաթին։ 2011 թվականին նա դարձել է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության հաղթող։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից