Ուկրաինական դրոնները հարձակվել են Դոնի Ռոստովի նավահանգստի վրա. կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինան դեկտեմբերի 18-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Դոնի Ռոստովի, Բատայսկի և Տագանրոգի վրա, հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նրա խոսքով՝ Ռոստովի նավահանգստի վրա կատարված հարձակման հետևանքով բեռնատար նավ է բռնկվել։ Նավի վրա գտնվող անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս երեքը ստացել են վնասվածքներ։ Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր։ Քաղաքի արևմտյան հատվածում վնասվել է նաև բազմահարկ նորակառույց շենք. տուժածներ չկան։
Բատայսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ Մեկ մարդ մահացել է։
Astra-ն հաղորդում է, որ Բատայսկում բնակելի շենքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ի երեկոյից ի վեր ՀՕՊ համակարգերը ուկրաինական 77 անօդաչու թռչող սարք են խոցել։ Նախարարության տվյալներով՝ Ռոստովի մարզում երեք անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից