Մոսկվան սպասում է Վաշինգտոնից լուրերի, Վաշինգտոնը՝ Մոսկվայից արձագանքների
Կրեմլը սպասում է Բեռլինի հանդիպումների արդյունքների մասին Վաշինգտոնի տեղեկություններին. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆին այս շաբաթ սպասում են Մոսկվայում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք, որ պատրաստ լինելուն պես մեր ամերիկացի գործընկերները կտեղեկացնեն ուկրաինացիների եւ եվրոպացիների հետ աշխատանքի արդյունքների մասին»,- ասել է նա լրագրողներին։
Բեռլինում Ուիթքոֆի, Զելենսկու եւ եվրոպական առաջնորդների հանդիպումը անցկացվել է կիրակի եւ երկուշաբթի։ Ուկրաինայի նախագահը լրագրողներին տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը Ռուսաստանին կփոխանցի խաղաղության թարմացված ծրագիրը եւ Մոսկվայից պատասխան ստանալուն պես Ուկրաինայի հետ կանցկացնի նոր խորհրդակցություններ։
Իր հերթին Վաշինգոտնը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունները ձախողելու դեպքում։ Այս մասին էլ հաղորդում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ քննարկում է զանազան տարբերակներ, այդ թվում պատժամիջոցներ «ստվերային նավատորմի» եւ դրա ծառայություններից օգտվողների դեմ։
Bloomberg-ի զրուցակիցները հայտնել են, որ նոր պատժամիջոցները կարող են հրապարակվել արդեն այս շաբաթ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն արդեն այս ծրագրերը քննարկել է եվրոպական երկրների դեսպանների հետ։
«Նախագահ Թրամփը խաղաղության նախագահ է, եւ ես հաստատել եմ, որ Ամերիկան նրա առաջնորդությամբ կշարունակի առաջնահերթ ուշադրություն հատկացնել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը»,- գրել է նա X սոցցանցում։
Գործակալության աղբյուրները միաժամանակ զգուշացրել են, որ վերջնական որոշումը կախված է Թրամփից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից