Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոսին առնչվող գործի քննությունը
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործի քննությունը:
Դատախազությունը բարձրաստիճան հոգևորականից պահանջում է դադարեցնել կառուցապատման իրավունքը:
Թե ինչ կառուցապատման մասին է խոսքը, Դատալեքս հարթակում մանրամասներ չկան: Ավելին, եթե օրեր առաջ Դատալեքսում այս գործի մանրամասները հասանելի էին, ապա այսօր փակվել է՝ գաղտնիք պարունակելու պատճառով: Հոգևորականը նիստին ներկա չէ:
Քանի որ փաստաբան Վարազդատ Ասատրյանը նոր է ներգրավվել այս գործում, խնդրեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը հունվարի 16-ին է:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերին մերժել է արքեպիսկոպոս Կճոյանի դեմ առերևույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը:
Նավասարդ Կճոյանը կաթողիկոսին հեռացնելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած ու Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող տասը արքեպիսկոպոսներից մեկն է: Նա վարչապետի հետ մասնակցում է կիրակնօրյա պատարագներին, որոնց ընթացքում զեղչվում է վեհափառի անունը:
Մայր Աթոռը դատապարտել է կաթողիկոսի, ինչպես նաև թեմակալ առաջնորդների անունների զեղչումը՝ դա կանոնական խախտում համարելով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ