ՔՊ-ում որոշել են, որ Հայկ Սարգսյանը հաջորդ ցուցակում չլինի. պատգամավորը կբողոքարկի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում որոշել են, որ մի քանի պատգամավորներ չեն լինելու նախընտրական ցուցակում: Նրանցից մեկը Հայկ Սարգսյանն է: Պատգամավորն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ չի հաշտվելու այդ որոշման հետ և բողոքարկելու է:
«Ունեմ երկու ճանապարհ, առաջին՝ գնալ տուն ու չլինել հաջորդ ցուցակում, և երկրորդ՝ բողոքարկել վարչության որոշումը: Կուսակցության անդամն իրավունք ունի բողոքարկելու կուսակցական մարմնի որոշումը: Ես ունեմ երկրորդ ճանապարհը», - ասել է նա:
Հայկ Սարգսյանը շեշտել է, թե կուսակցության հնաբնականերից է ու Փաշինյանի պայքարին միացել է դեռ 2006 թվականից տարբեր շարժումներով: Նա ակնարկել է, որ իրեն չգրանցելու պատճառն իր որոշ կուսակիցների հետ լարվածությունն է, որը սկսվել է խաղատների հարկերը բարձրացնելու մասին իր նախագծից հետո: Նրա ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն այնպես էին լարվել, որ ամիսներ առաջ կուսակցությունում նրանց հարցն էլ քննարկվեց:
Իշխող թիմում նախընտրական ցուցակի թեկնածուների «քննությունն» է սկսվել, ու վարչությունն արդեն մի քանի հոգու հրաժեշտ է տվել: 380 թեկնածու կա, ու մինչև տարեվերջ մտադիր են քննել ու որոշել՝ ում գրանցեն, ում՝ ոչ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում