Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը. Կոբախիձե
Թբիլիսին հաշվի է առնում ադրբեջանական և հայկական շահերը, բանակցում՝ երեք երկրների համար շահավետ լուծում գտնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով տարածաշրջանային նոր իրողությունների մասին:
«Մենք լիովին հաշվի ենք առնում ադրբեջանական և հայկական կողմերի ընդունելի շահերը։ Մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք հեշտությամբ կգտնենք բոլոր երեք երկրների շահերը բավարարելու լավագույն միջոցը», - ասել է նա՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցում և ինչ շահերի մասին է խոսքը:
Վարչապետը պատասխանել է նաև Հարավային գազային միջանցքի պայմանագրի ժամկետի ավարտի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ բոլոր հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են: Նա հավելել է, որ Վրաստանը բացառապես բարեկամական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, ինչը լավատեսության հիմքեր է տալիս, և վրացական կողմը հույս ունի, որ երկու կողմերի համար շահավետ համաձայնություն ձեռք կբերվի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից