Զբոսանք, որը սենսացիա դարձավ. Չեխիայում մի կին պատահաբար գտել է 900-ամյա գանձ՝ ավելի քան 2000 մետաղադրամներից
Չեխիայի Կուտնա Հորա շրջանում սովորական զբոսանքի ժամանակ մի կին պատահաբար հանդիպել է իսկական հնագիտական գանձի։ Հողի մեջ թաղված էր կերամիկական անոթ, որը պարունակում էր ավելի քան 2000 միջնադարյան արծաթե մետաղադրամներից՝ դենարներից բաղկացած գանձ, հաղորդում է Popular Mechanics-ը։
Մասնագետների կարծիքով, նման մեծ գումարը չէր կարող պատկանել սովորական մարդու։ Չնայած 11-րդ դարի վերջի և 12-րդ դարի սկզբի մետաղադրամների գնողունակության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չեն պահպանվել, հետազոտողները ընդգծում են, որ սա մի կարողություն էր, որը շատ ավելի բարձր էր, քան սովորական քաղաքացու հնարավորությունները։ Վելիմսկին այն համեմատում է այսօրվա փողով մեկ միլիոն շահելու հետ։
Սկզբնական վերլուծությունը ցույց տվեց, որ մետաղադրամները հատվել են տարածաշրջանի մի քանի վայրերում և թվագրվում են Պրեշեմիսլիդների դինաստիայի առնվազն երեք անդամների՝ Վրատիսլավ II թագավորի և Բրժետիսլավ II ու Բորիվոյ II իշխանների գահակալության ժամանակաշրջանին։ Դրանք, ամենայն հավանականությամբ, հատվել են Պրահայի դրամահատարանում՝ արծաթից, որն այդ ժամանակ ներմուծվում էր Բոհեմիա։ Համաձուլվածքը պարունակում է արծաթ՝ պղնձի, կապարի և այլ մետաղների հետքերով։
Մոտ ապագայում բոլոր մետաղադրամները կգրանցվեն, կմաքրվեն և կվերականգնվեն, ապա կվերլուծվեն ռենտգենյան և սպեկտրալ մեթոդներով։ Սա կօգնի ավելի ճշգրիտ որոշել արծաթի ծագումը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում