Հայաստանն արդեն մեկ տարի միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից հայտնում են, որ Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի արդյունքների իրագործման ընդհանուր վերանայման (WSIS+20) մասով բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է միջազգային գործընկերության առանցքային դերը՝ տեխնոլոգիական արագընթաց վերափոխումների, այդ թվում՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում, միաժամանակ` նկատի առնելով տեղեկատվական ոլորտում առաջացող հնարավորություններն ու մարտահրավերները՝ առկա թվային բացերը լրացնելու և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն ամրապնդելու համատեքստում։
Առանձնանշվել է արդար, խաղաղ և ներառական հասարակությունների խթանման, խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների և կայուն զարգացման առաջմղման հանձնառությունը։
Իր ելույթում դեսպան Հովաննիսյանը նկատել է, որ լինելով բազմակողմ համագործակցության ջատագով` Հայաստանը արդեն մեկ տարի է, ինչ միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ պաշտպանելու առցանց ազատությունը՝ փորձի փոխանակման և երկխոսության միջոցով:
2025թ. ապրիլից Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցաբար, իրականացրել է երեխաների իրավունքների պաշտպանությանն ու թվային գրագիտության ու անվտանգության առաջմղմանն ուղղված նախաձեռնություններ` այդ թվում՝ ներկայացնելով «Երեխաների առցանց անվտանգության ճանապրհային քարտեզը»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում