Մկրտչյանը հիշեցրեց, որ դեռևս ոստիկանության բարեփոխումների առաջին փուլով ստեղծվել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որն ապահովում է ոստիկանական արագ արձագանքը քաղաքացիների ահազանգերին։
«ՆԳՆ-ի ձևավորմամբ նոր անդրադարձ կատարվեց այս ոլորտին։ Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս տարբեր արտակարգ իրավիճակների համար գործում են արագ արձագանքման տարբեր հեռախոսահամարներ, որի պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կողմնորոշվելու, թե որ դեպքում որ հեռախոսահամարով է անհրաժեշտ ահազանգել։ Բացի այդ, իրավախախտումների կանխարգելման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին օպերատիվ արձագանքի ապահովման գործընթացում արձանագրվում են կառավարման որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են տարբեր մարմինների դերերի չկոորդինացված բաշխմամբ, տեղեկատվության ցրվածությամբ․․․ Ուստի անհրաժեշտ է ձևավորել տարբեր ճգնաժամային իրավիճակներում իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, պատահարների և այլ դեպքերի համար ահազանգերի և դրանց արձագանքման բնակչության համար առավել մատչելի և արդյունավետ համակարգ»,-ասաց փոխնախարարը։
Նախատեսվում է բոլոր ահազանգերի համար ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոն՝ մեկ միասնական հեռախոսահամարով։ Առաջարկվում է ՆԳՆ կառուցվածքում ստեղծել Օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը․․․։
Օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված՝ առաջարկվում է դադարեցնել ոստիկանության օպերատիվ կառավարման և փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը, նրանց տեխնիկական համակարգերն իրենց ամբողջ ծավալով փոխանցել գրասենյակին։
«Ոստիկանության և փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների՝ 102, 911, 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը ԵՄ-ի առավել տարածված և բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։102, 911, 101 հեռախոսահամարները կշարունակեն գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին։ Այդ համարները ընթացքում կհանեն շրջանառությունից՝ պահպանելով միայն 112-ը»,-ասաց Մկրտչյանը։
112 հեռախոսահամարը հնարավորություն է տալու ահազանգող քաղաքացուն տեղորոշելու, 102 հեռախոսահամարն այդ հնարավորությունը չի տալիս։
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 63 կողմ, 27 ձեռնպահ ձայներ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը