Հնարավորություն կտրվի օրինականացնել ինքնակամ կառույցները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը
Ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել եւ չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները:
Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները եւ փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Նրա խոսքով ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է եւս մեկ հնարավորություն ընձեռելու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը եւ համայնքին պատկանող: Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:
Ներկայացված փաթեթով համապատասխան հստակեցում է կատարվում առ այն, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված ինքնակամ կառույցները ենթակա չեն օտարման կամ այլ իրավունքներով տրամադրման, կարող են հանդիսանալ բացառապես պետական, համայնքային կամ պետական, համայնքային 100 տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների, կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպությունների սեփականություն:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ սպասված նախագիծ է եւ հորդորել օրենքի նախագծի շահառուներին լինել ավելի ուշադիր եւ ժամկետի սահմաններում օրինականացնել ինքնակամ կառույցները:
Ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը