Բրազիլիայում ուժգին քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը (տեսանյութ)
Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Գուայբա քաղաքում ուժեղ քամու պատճառով տապալվել է Ազատության արձանի կրկնօրինակը։ Ամբողջ քանդակը, այդ թվում՝ պատվանդանը, 35 մետր բարձրություն ուներ։ Ինչպես հաղորդում է G1 լրատվական պորտալը՝ հղում անելով քաղաքապետ Մարսելո Մարանատային, տուժածներ չկան։
Արձանի ջահը և այն պահող ձեռքը կոտրվել են։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին՝ ուժեղ քամու ժամանակ։ Սա Ազատության արձանի կրկնօրինակի հետ կապված առաջին դեպքը չէ Բրազիլիայում. CNN-ը հաղորդում է, որ հուշարձանը ավելի վաղ՝ սեպտեմբերին հրդեհվել էր։
Արձանն ընկել է Հավանայի խանութի և McDonald's ռեստորանի մոտ գտնվող հրապարակում։ Այն տեղադրվել է 2020 թվականին, երբ բացվել է խանութը։ Դրա սեփականատեր ընկերությունը հայտարարել է, որ շուտով կսկսի վնասված կառույցի ապամոնտաժումը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից