Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպանել՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով:
Հանցագործությունը սակայն, ավարտին հասցնել չէր կարողացել այն պատճառով, որ ընտանիքի անդամները միջամտել են: Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Նարեկ Ադամյանը կալանավորվել էր, սակայն անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Ըստ դատաբժշկական փորձաքննության, նա տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։
Լրատվամիջոցի տեղեկություններով, նա երեք ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:
Նշենք, որ Գյումրիում ծնողներին սպանելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով: ՀՀ ՔԿ–ից հայտնել են, որ անձը ձերբակալվել է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից