Կենսաթոշակառուների հետվճարի ավելացումը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենա. Մարտին Գալստյան
Հայաստանում անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուների հետվճարի ավելացումը գնաճի վրա մեծ ազդեցություն չի ունենա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Քեշբեքի համակարգի ազդեցությունը կլինի շատ փոքր։ Եթե կենսաթոշակառուն տվյալ բանը ժամանակին գնում էր կանխիկ գումարով, ապա հիմա դա կառնի անկանխիկ ձևով։ Ընդամենը կլինի կանխիկի անկանխիկի փոխակերպում։ Այսինքն` կենսաթոշակառուն քեշբեքի արդյունքում կունենա եկամուտների որոշակի աճ, որն այնքան բարձր չի լինելու, որ ընդհանուր գների մակարդակի վրա ունենա էական ազդեցություն»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Նշենք, որ Հայաստանում անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուների հետվճարը 2026 թ. հունվարի 1–ից 12 տոկոսից կդառնա 20 տոկոս, իսկ առավելագույն չափը 6000 դրամից կդառնա 10 000 դրամ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը