Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB
Ճապոնացի գիտնականները հացթուխի խմորիչի տեսակ են մշակել, որն ընդունակ է հարյուրավոր անգամներ ավելի լավ գոյատևել ագրեսիվ միջավայրում և արդյունավետորեն արտադրել արժեքավոր օրգանական միացություն դեղագործության և կոսմետիկայի համար։ Սա կարող է մոտեցնել այնպիսի էկոլոգիապես մաքուր կենսատեխնոլոգիաների ստեղծումը, որոնք ընդունակ են փոխարինել նավթաքիմիական արտադրությանը։ Աշխատանքը հրապարակվել է Applied Microbiology and Biotechnology (AMB) ամսագրում։
Խնդիրը լուծելու համար հետազոտողները կիրառել են ուղղորդված մուտագենեզի մեթոդը՝ փոփոխություններ են մտցրել խմորիչների գենոմում և ընտրել առավել դիմացկուն տարբերակները։ Փորձերի ընթացքում ստացվել են չորս մոդիֆիկացված շտամներ, որոնք ենթարկվել են միաժամանակ մի քանի սթրեսների ազդեցությանը՝ էթանոլի, բարձր ջերմաստիճանի, թթվային միջավայրի և 2,3-բուտանդիոլի բարձր կոնցենտրացիաների։
Արդյունքում առանձնացվել է YPH499/Co58 շտամը, որը ապշեցուցիչ արդյունք է ցուցաբերել. 2,3-բուտանդիոլի բարձր կոնցենտրացիայի պայմաններում այն 122 անգամ ավելի ակտիվ է զարգացել, քան ելակետային խմորիչները։
Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ դիմացկունությունը կապված է բջջային մեխանիզմների մի ամբողջ հավաքածուի ակտիվացման հետ։ Բջիջները սկսել են ավելի արդյունավետ կերպով հաղթահարել թունավոր ծանրաբեռնվածությունը և պահպանել էներգետիկ հավասարակշռությունը։
Գիտնականների խոսքով՝ նման ռազմավարությունը ճանապարհ է հարթում դեպի կայուն կենսատեխնոլոգիաների զարգացում, որոնք կարող են նվազեցնել հանածո վառելիքից կախվածությունը և քիմիական միացությունների արտադրությունը դարձնել ավելի էկոլոգիական։ Հեռանկարում մոդիֆիկացված միկրոօրգանիզմները կկարողանան օգտագործվել վառելիքի, դեղերի և արդյունաբերական բաղադրիչների «կանաչ» սինթեզի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից