ԵՄ գործողություններն աշխարհի ամենագլխավոր uպառնալիքն է. Լավրով
Դուք հիշատակել եք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող մի քանի գործընթացի մասին։ Սակայն որպես ամենագլխավոր սպառնալիք, ես կառանձնացնեի Եվրամիության գործողությունները, կամ ավելի ճիշտ՝ այն էլիտայի գործողությունները, որը զավթել է իշխանությունը Բրյուսելում և փորձում է ենթարկեցնել ազգային կառավարություններին, հայտարարել է Սերգեյ Լավրովն Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում։
«Եվրոպան բազմիցս դարձել է բոլոր չարիքների աղբյուրը, խորը ճգնաժամերի «ծնունդը», - հավելել է Լավրովը։
«Այժմ, ցավոք, Եվրոպան կրկին փորձում է բոլորին թելադրել իր պայմաններն ու ցանկությունները, որոնք, ըստ երևույթին, կապված են ուկրաինական ճգնաժամի հետ», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Լավրովը բացատրել է, որ Բրյուսելը ստիպում է ԵՄ անդամ պետություններին անտեսել սեփական ժողովուրդների շահերը, մերժել եվրոպական երկրներում անցկացված ընտրությունների և հանրաքվեների արդյունքները և ենթարկվել կոլեկտիվ Բրյուսելի բյուրոկրատիային, որին ոչ ոք չի ընտրել, և որի կազմը որոշվում է օրինական ընտրված ազգային կառավարությունների միջև փոխզիջումներով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից