Ուկրաինային կտրվեն ՆԱՏՕ-ի անդամի համար նախատեսված անվտանգության երաշխիքներ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել Կիեւին տրվող անվտանգության երաշխիքների շուրջ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ոգով։
«Մենք հույս ունենք հինգ փաստաթղթերի վրա, որոնցից մի քանիսը անվտանգության երաշխիքների մասին են` իրավաբանորեն պարտադիր, ինչը նշանակում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից քվեարկություն և հաստատում։ Որտեղ կա «հինգերորդ հոդված», ինչպես ՆԱՏՕ-ում […] Եվ սա կքվեարկվի Կոնգրեսի կողմից. կան համաձայնություններ այս հարցի շուրջ, և սա շատ կարևոր է», — լրագրողներին ասել է Զելենսկին Բեռլինից մեկնող ինքնաթիռում։
BBC-ին հայտնում է, որ բանակցություններից անմիջապես հետո ամերիկացի երկու պաշտոնյա հայտնել է, որ որպես խաղաղության ծրագրի մաս համաձայնության են եկել անվտանգության փաստաթղթի շուրջ։
«Այս համաձայնագիրը հիմնված է չափազանց ամուր երաշխիքների վրա, որոնք ըստ էության նման են 5-րդ հոդվածին, ինչպես նաև շատ ուժեղ զսպման մեխանիզմների վրա. դրանք վերաբերում են ուկրաինական զորքերի թվին և նրանց համար հասանելի զենքին, — լրագրողներին, այդ թվում՝ BBC-ի թղթակցին, ասել է աղբյուրներից մեկը։ — Եթե դուք պատրաստվում եք սահմանել նման ուժեղ երաշխիքներ, կարևոր է ապահովել իսկապես հուսալի պաշտպանական մեխանիզմներ, որպեսզի դրանց ակտիվացման հավանականությունը հնարավորինս ցածր լինի»։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը պարտավորեցնում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարել բոլորի վրա հարձակում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում