ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ
Դեկտեմբերի 15-ին Ռիյադում՝ ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 11-րդ համաշխարհային ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում ընթացիկ ծրագրերը և դրանցում ՀՀ ներգրավվածությունը:
Մտքեր են փոխանակվել մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության, ինչպես նաև միջմշակութային երկխոսության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավվածության խթանման հարցերի շուրջ:
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը: Ընդգծվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ու դրա կարևոր բաղադրիչի՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակման և տարածաշրջանում տրանսպորտային փոխկապակցվածության խթանման համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից