Սուրեն Պապիկյանը չի կարծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրությունը հանգիստ է. նախարարը չի կարծում, թե ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն այդ մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գործողություններ է իրականացնում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի Ամանորին ընդառաջ սահմանին հնարավոր որևէ լարվածություն և խնդիրներ չլինեն՝ Պապիկյանը նշեց, որ այս պահին սահմանային իրադրությունը շատ հանգիստ է։ «Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է։
Այո, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունը ավելի զգոն է, բայց, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այսօր զինված ուժերը այլ մտահոգություններ ունեն, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Հիմա խնդիրը քամին ու բուքն են»,-ասաց Պապիկյանը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում