Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Այո, ժողովրդավարությանը պետք է փող և ուժ՝ հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար. Պապոյանը՝ ԵՄ-ին դիմելու մասին

Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իհարկե, հնարավոր է լինեն հիբրիդային հարձակումներ, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնեն և տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշառքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ Հայաստանը ԵՄ–ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար։

«Կան որոշակի երկրներ, որոնք թիրախային չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինեն ազատ, ժողովրդավարական ընտրություններ և ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։ Բնականաբար, երկրների սուվերեն իրավունքն է պաշտպանել այդ պետությունների և ժողովուրդների շահը, և ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որ մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը և մեր պետությունը պաշտպանենք։

Հարցին՝ Ռուսաստա՞նն է Հայաստանում հիբրիդային պատերազմ տանում, թե՞ Եվրամիությունը, Պապոյանը պատասխանեց. «Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի։ Ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ՝ կլինի դա նախկին պաշտոնյա, այլ երկրի օլիգարխ, թե որևէ այլ մեկը, եթե նա կփորձի ազդել Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշառքի, կեղծ լուրեր տարածելու, ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարցակումերով, ես կարծում եմ, որ դա ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ պարտավորությունն է պաշտպանել իրեն և ժողովրդավարությունը։ Դրա համար պետք է ունենա, այո, փող, անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ և անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ և հատուկ»։

Հարցին՝ այդ պայքարում Հայաստանն ունի՞ ԵՄ կարիքը, Պապոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ԵՄ երկրներում ժողովրդավարության փորձը և պատմությունը և տարբեր տեսակի հիբրիդային արձակումներից պաշտպանվելու իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել։ Իսկ ո՞վ է ասել, որ եվրոպական երկրներում մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար, ու բոլորով դարձել են ժողովրդավար։ Բնականաբար, այդ երկրներում այսօր էլ կան ուժեր, որոնք ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում։ Ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով և գումարով, որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել և անհրաժեշտ պահի գործել հատուկ և կտրուկ։

Ժողովրդավարությունը դա նա է, երբ ժողովուրդը ընտրում է իր ուզած իշխանությանը և ժողովրդի ձայնը չի կեղծվում, և այն ուժը, որը ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ է ստանում, ժողովուրդը իրապես ընտրում է այդ ուժին, որ չեն բաժանվում ընտրակաշառքներ, մարդկանց չեն ահաբեկում, չեն ցուցակագրում, ուղարկում ընտրությունների, ժողովրդավարության այդպիսի ընտրություններն են բնորոշ»։

Անդրադառնալով տեղեկություններին, որ Հայաստանում մոլդովական սցենար են պատրաստում, երբ որոշ կուսակցությունների թույլ չեն տա մասնակցել ընտրությունների, Պապոյանն ասաց. «Ես չգիտեմ դա ինչ սցենար է, չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես չգիտեմ մոլդովական սցենարն ինչ է»։

Հարցին՝ ո՞րն է այդ եվրոպական փորձը, որ հաջողված է, ՔՊ–ական նախարարն արձագանքեց. «Դե եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը և պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ և մեխանիզմներ, որոնք  հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, երբ Գերմանիայում ժողովրդավարությունը չկարողացավ իրեն պահպանել, դրա արդյունքում, օրինակ, Հիտլերը եկավ իշխանության։