Գերմանիայի կանցլերը կարճ ողջույնից հետո լքել է Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարճ ողջույնից հետո լքել է Բեռլինում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները, հաղորդում է DPA-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Մերցի արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդական Գյունտեր Զաուտերը, ըստ տեղեկությունների, մնացել է սենյակում որպես մոդերատոր։
Handelsblatt-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների սկզբում Զելենսկին համաձայնել է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում