Կադիրովը հայտարարել է, որ կգնա 2026 թվականի ընտրություններին, եթե Պուտինն առաջարկի
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել հերթական ընտրություններին 2026 թվականին, եթե այդ առաջարկը ստանա նախագահ Վլադիմիր Պուտինից և այդ որոշմանն աջակցի ժողովուրդը, գրում է «Коммерсантъ»-ը։ «Ես կգնամ ընտրությունների, եթե նախագահը առաջարկի և ժողովուրդը աջակցի»,-ասել է Կադիրովը ուղիղ եթերում։
Միաժամանակ նա նշել է, որ «մինչև կոկորդը» կուշտ է իշխանությունից և ժողովրդին ծառայելուց։
Կադիրովը ղեկավարում է Չեչնիան 2007 թվականից, ինչը ռեկորդ է Ռուսաստանի բոլոր գործող տարածաշրջանային ղեկավարների շրջանում։
Վերջին ընտրություններում՝ 2021 թվականի սեպտեմբերին, նա հաղթել էր ռեկորդային արդյունքով՝ ստանալով ընտրողների 99,7% ձայները։
Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ մեկնաբանել էր, որ նման արդյունքը տրամաբանական է, եթե հաշվի առնենք, թե որքան է փոխվել հանրապետությունը Կադիրովի ղեկավարության տարիներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում