Ավտոբուսի պատկերը վախենալու էր, ոնց որ ինքնաթիռի տուրբիններից մեկը վառվեր․ Ավինյանը՝ ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսի մասին
Ավտոբուսն ունեցել է տեխնիկական անսարքություն՝ յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչն էլ ծխի պատճառ է դարձել: Վարորդին նկատողություն է հայտարարվել։ Ասել է «Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը` անդրադառնալով Երևանում ուժեղ ծխարձակելով երթևեկող ավտոբուսին։
Դերասան և երգիչ Գարիկ Պապոյանը ինսթագրամում տեսանյութ էր հրապարակել։ «Էս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը»,- գրել էր Պապոյանը՝ հումորով անդրադառնալով Երևանում օդի աղտոտվածությանը: Տեսանյութում երևում է՝ ինչպես է Երևանում ընթանում առատ ծուխ արձակող ավտոբուսը:
«HIGER» ավտոբուսի պատկերը վախենալու էր, ոնց որ ինքնաթիռի տուրբիններից մեկը վառվեր՝ ի պատասխան ասել է Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։ Նա նշել է, որ այդ նյութերի այրումից առաջացած վնասը գերազանցում է անգամ շինարարական փոշու ազդեցությանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից