Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է գնել «Բարսելոնան»
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը մտադիր է գնել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, հայտնում է իսպանացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։
Արքայազնի հետաքրքրությունը բխում է Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունը համաշխարհային ֆուտբոլում ընդլայնելու ծրագրերից։ Վերջին տարիներին թագավորությունը ակտիվորեն ներդրումներ է կատարել այս սպորտաձևում։ Հնարավոր գործարքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը նախկինում բազմիցս հայտարարել է, որ չի քննարկում սեփականաշնորհումը։ Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» շարունակում է մարել համավարակի ընթացքում կուտակված պարտքերը։ Հնարավոր գործարքը կարող է վերացնել ակումբի 2.5 միլիարդ եվրոյի պարտքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից