Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել մարդաշատ փողոցում
Գերմանիայի Մանհայմ քաղաքում թեթև մարդատար ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել։ Ըստ Tagesschau պորտալի՝ օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել։ Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել մարդաշատ փողոցում։ Ինքնաթիռի դուռը չի բացվել, ինչի պատճառով փրկարարները ստիպված են եղել իրենց ուժերով դուրս բերել ինքնաթիռում գտնվող երեք անձանց։
Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել են 23-ամյա օդաչուն, նրա հասակակից զուգընկերուհին, նույն տարիքի մի կին և ևս մեկ 37-ամյա տղամարդ։ Օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել, իսկ մյուս երկուսը՝ միայն թեթև վնասվածքներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ինքնաթիռին պատճառված վնասը գնահատվում է մոտավորապես 400,000 եվրո։ Ճանապարհը փակվել է միջադեպի պատճառով, և այդ հատվածը փակ է մնացել մինչև ուշ գիշեր։
Դեպքի ճշգրիտ պատճառը հետաքննվում է։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում