Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Որքան մոտենան ընտրությունները, այնքան ակտիվանալու են սոցիոլոգները։ Ավելի ճիշտ՝ վայ սոցիոլոգները, որոնք առանց ամաչելու հրապարակելու են այն թվերը, որոնք պատվիրելու են քաղաքական ուժերը։
Իհարկե, իրենց ասածին կշիռ տալու համար, հրապարակելու են համեմատաբար համեստ թվեր, մրցակիցների թվերը իջեցնելու են համեստորեն, բայց դե, բռնվելու են ստի մեջ։
Յուրաքանչյուր ընտրությունից հետո մտածում ես, թե քաղաքական ուժերի ղեկավարները կհասկանան, որ իրենց խաբում են, եւ Հայաստանում որեւէ մեկը լուրջ չի ընդունում վայ սոցիոլոգների հրապարակած թվերը, բայց...
Ինչպես է գործում համակարգը։ «Շուստրի քաղաքագետները» հայտնվում են քաղաքական ուժի ղեկավարության մոտ, վստահություն ձեռք բերում ու հետո սկսում գործ անել «սոցիոլոգների հետ»։ «Շեֆ, այսքան գումար է պետք մեր ուզած սոցհարցումը պատվիրելու համար։ Դա մեզ պետք է»։
Շեֆն էլ, որպես կանոն, հեռու է եւ քաղաքականությունից եւ սոցիոլոգիայից, բայց դե հայտնվել է քաղաքական պայքարում եւ «կթվում» է։
Հրապարակվեց հերթական սոցհարցման տվյալները։ Չենք անդրադառնում ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի ցուցանիշներին։ Անիմաստ է։ Անիմաստ է այն պատճառով, որ վայ սոցիոլոգները պնդում են, որ ընտրողների 2.5 տոկոսը պատրաստ է քվեարկել, ուշադրություն... Հայաստանի շնորհապետական կուսակցության օգտին։
Լսել էիք այս կուսակցությանը անունը։ Հաստատ չէիք լսել։ Ճանաչում եք առաջնորդին, իհարկե, չեք ճանաչում, բայց ըստ սոցիոլոգների պարզվում է, որ արդեն 2.5 տոկոսանոց աջակցություն ունեն, ավելին, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Լուսավոր Հայաստանը։
Մնում է մի հարց տալ՝ չեք ամաչո՞ւմ։
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից