Կինը ոստիկանությանը հայտնել է, որ մետրոյի վագոնում անհայտ անձը դիպչել է իր ոտքին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 22-ամյա Դ․ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ից մինչև 21։30-ը Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան ընթանալիս գնացքի վագոնում նստարանին նստած 30-40 տարեկան անհայտ անձը ոտքով դիպչել է իր ոտքին և ցուցադրել իր սեռական օրգանները՝ ակնարկելով իր ուշադրությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերը նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ