Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ դատի է տվել Euroclear-ին
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Եվրամիության կողմից իր ակտիվներն օգտագործելու ծրագրերն անօրինական են: Առանձին հայտարարությամբ՝ Կենտրոնական բանկը նշել է, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Բրյուսելում տեղակայված Euroclear ֆինանսական հաստատության, որը տիրապետում է ակտիվների մեծ մասին:
Բանկի խոսքով՝ պատճառը «վնասաբեր գործողություններ են, որոնք ազդում են իր միջոցներն ու արժեթղթերը տնօրինելու հնարավորության վրա»:
«Ռուսաստանի Բանկի ակտիվների ուղղակի կամ անուղղակի օգտագործման մեխանիզմներն, ինչպես նաև Ռուսաստանի Բանկի ակտիվների ցանկացած այլ ձևով չարտոնված օգտագործումն ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ խախտելով ակտիվների անձեռնմխելիության սկզբունքները», — հայտարարել է բանկը։ Euroclear-ն առայժմ չի արձագանքել:
ԵՄ-ն պլանավորում է ռուսական սառեցված ակտիվներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից