Ի՞նչ հարկային փոփոխություններ կլինեն հունվարի 1-ից
Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների եւ Խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երեւանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջեւ, հաղորդում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:
«Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ: Կարեւորելով ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկ վճարողների շրջանում նոր հարկային օրենսդրության օրենքների ճիշտ կիրառումը՝ կոմիտեն նախաձեռնել է իրազեկման աշխատանքների մի ամբողջ փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է տարբեր եղանակներով հարկ վճարողներին ներկայացնել 2018թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հարկ վճարողների հետ հանդիպումներ կլինեն ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Վ. Միրումյանի խոսքով իրազեկման աշխատանքները լինելու են հարկային օրենսգրքի բոլոր ուղղություններով. «Անդրադարձ է լինելու հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներին, առանձին հարկատեսակներին վերաբերող կարգավորումներին, ինչպես նաեւ վարչարարական ընթացակարգերին»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում