Երաժշտության ուսուցչուհին կդատապարտվի 14-ամյա աշակերտին գայթակղելու համար
WFSB-ի հաղորդմամբ՝ Քոնեքթիքութից երաժշտության նախկին ուսուցչուհին խոստովանել է, որ գայթակղելո է անչափահաս աշակերտին։
Տուժածը ծնողներին պատմել է միջադեպի մասին, երբ լրացել է 25 տարեկանը։ Ընտանիքը դիմել է ոստիկանություն։ Հետաքննիչների տվյալներով՝ երաժշտության ուսուցչուհի Սիարա Պիկարդը սկսել է սեռական ոտնձգություններ կատարել աշակերտի նկատմամբ, երբ նա 14 տարեկան էր։ Նրանց միջև հարաբերությունները տևել են մոտ երեք տարի։
Այս տարվա օգոստոսին կինը առաջին անգամ հարցաքննվել է։ Սկզբում նա հերքել է մեղադրանքները, բայց ավելի ուշ խոստովանել է, որ ճանաչել է նախկին աշակերտին և որ իրենց հարաբերությունները ժամանակի ընթացքում «չափազանց ակնհայտ» են դարձել։ Սակայն նա պնդել է, որ նրա հետ մտերմացել է միայն քոլեջ ընդունվելուց հետո։
Դեկտեմբերի սկզբին Պիկարդը կամավոր հանձնվել է ոստիկանությանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել անչափահասի հետ սեռական հարաբերությունների հինգ դեպքի համար։ Նախկին ուսուցչուհին ազատ է արձակվել գրավի դիմաց։ Նրա գործով առաջին դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում