Թուրքիայի ԱԳՆ. Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է, հաղորդում է CNN Turk-ը:
«Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային որոշակի դժվար ընտրություն կատարել... մեծ կորուստները կանխելու համար, այսինքն՝ ավելի մեծ բարիքի համար։ Մենք պետք է կանխենք այստեղ աղետը, վերացնենք չարիքը... Հետևաբար, պետք է ընտրություն կատարվի: Գիտեմ, որ սա դժվար է նրանց համար: Հատկապես դժվար է տարածքների հարցը: Աստված մի արասցե, որ որևէ մեկը նման բան ապրի», - ասել է Ֆիդանը:
Ֆիդանը նշել է, որ գերիների փոխանակման և այլ մարդասիրական հարցերի շուրջ այդ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը հիմք է հանդիսացել այսօրվա բանակցությունների համար: Նա նաև զգուշացրել է, որ պատերազմն արդեն տարածվել է Սև ծով և կարող է տարածվել Եվրոպայի այլ մասերում, ուստի կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները:
«Սա նաև հիմք դրեց այսօրվա բանակցություններին։ Մենք պատրաստ ենք խաղալ այս դրական դերը։ Տեսեք, Սև ծովն այժմ դարձել է պատերազմական գոտու շարունակությունը։ Պատերազմը տարածվել է դեպի Սև ծով։ Նրանք այժմ հարձակվում են Սև ծովում գտնվող առևտրային նավերի և տանկերների վրա։ Հետևաբար, եթե պատերազմը շարունակվի, այն կտարածվի այլ վայրերում, Եվրոպայի այլ մասերում։ Աստված մի արասցե, սա պետք է ավարտվի այստեղ և հիմա», - եզրափակել է Ֆիդանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում