Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որը կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորի անձեռնմխելիությունից: Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թ. ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկեր Գոհարը եւ հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաեւ, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։
Պատմել է, որ Աղազարյանի ընկերուհու համար ինքը 8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հեռախոս եւ մատանի է գնել։ Նազարյանը ցուցմունքում ասել է նաեւ, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։ Նախաքննության ավարտից հետո` արդեն հաստատված մեղադրանքում, պարզվում է` 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը, ոչ թե Աղազարյանի ընկերուհուն է 800 դոլարանոց մատանին տվել, այլ՝ հենց Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ ասաց, որ այս մեղադրանքն էլ չի ընդունում: Սակայն ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից լրիվ հորինված պատմություն է պատմել եւ յոթհարկանի ստեր ասել, որոնց հիման վրա էլ ԱԺ-ն որոշում է կայացրել։


















































Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ է
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանը կմերժվի
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից