Բախվել են ավտոմեքենաներ (թարմացված)
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և «Ford» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ