Գերմանիան ստորագրել է ՆԱՏՕ-ի ամենամեծ պայմանագիրը
Գերմանական բանակը 100 000 գիշերային տեսողության հեռադիտակ կստանա մոտավորապես 1 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագրով, հաղորդում է Le Figaro-ն։ Արտադրող Theon-ի ներկայացուցիչը պարզաբանել է, որ այս մատակարարումը գիշերային տեսողության ոլորտում ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից երբևէ կնքված ամենամեծ գործարքն է։
Հրապարակման համաձայն՝ համաձայնագիրը ստորագրվել է Theon/Hensoldt կոնսորցիումի և պաշտպանական նախագծերի համակարգման համար պատասխանատու եվրոպական OCCAR կազմակերպության միջև։ Theon-ը և Exosens-ը ընդգծել են, որ սա գիշերային տեսողության տեխնոլոգիայի պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է։
Նշվում է, որ ֆրանսիական Exosens (նախկինում Photonis Group) ընկերությունը կարտադրի ավելի քան 200 000 ուժեղացուցիչի խողովակներ, որոնց արժեքը գերազանցում է 500 միլիոն եվրոն։ Այս բաղադրիչները կօգտագործվեն Theon-ի կողմից արտադրվող հեռադիտակները հավաքելու համար։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում