Հայտնի է՝ երբ կավարտվի Գյումրի - Երևան ճանապարհի շինարարությունը
Գյումրի - Երևան ճանապարհին, որտեղ շինարարություն է, և որի պատճառով վարորդները մի քանի կիլոմետր մեքենաները վարում են հանդիպակաց՝ Գյումրի- Երևան հատվածով, Auroranews.am-ը փորձեց Ճանապարհային դեպարտամենտից ճշտել, թե երբ է մոտենում այդ հատվածի շինարարության ավարտը։
« Մ-1 միջպետական ճանապարհի Ձեր նշած հատվածում շինարարությունը դեռ չի ավարտվել, այս պահին ընթանում են անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ, ինչը խիստ կարևոր է երթևեկության անվտանգության ապահովման համար։ Հետադարձ ճանապարհը կբացվի շինաշխատանքների ամբողջական ավարտից հետո։ Ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի վերջ։
Տ-6-18, /Տ-6-44/ - Երևանի սահման տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ 1+100 հատվածի (Կորեայի ձոր) հիմնանորոգման աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2026 թվականի հունվարի 6-ին։
Իսկ Գետարգել-Առինջ մոլ հատվածում լուսացույցի տեղադրման համար ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է մրցույթ, որը կայացել է։ Նախկինում տեխնիկական հսկողության մրցույթը մի քանի անգամ չի կայացել, այժմ նախաձեռնվել է տեխհսկողության աշխատանքների մեկ անձից գնման գործընթաց։ Արվում է ամեն ինչ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուսացույցերի տեղադրումն իրականացնելու համար»,- հայտնել են գերատեսչությունից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ