Երևանում խցանումների խնդիրը լուծելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Նշվում է, որ աշխատանքային խմբի ղեկավարը կատարված աշխատանքի վերաբերյալ պետք է 15-օրյա պարբերականությամբ զեկույցներ ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ 1-ամյսա պարբերականությամբ էլ իրականացնի լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում։
Սահմանվել է, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է, իսկ խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնյաներ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ էր համարել Երևանում առկա խցանումները՝ շեշտելով, որ այդ հարցը պետք է լուծում ստանա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից