Skoda-ի ապագան անիվների վրա. Vision O կոնցեպտ ավտոմեքենան զարմացնում է իր ֆուտուրիստական դիզայնով
Skoda Vision O կոնցեպտ ավտոմեքենան (նոր ոճ, դիզայն և տեխնոլոգիաներ ցուցադրելու համար նախատեսված ապագայի ավտոմեքենայի նախատիպ, որը հաճախ ցուցադրվում է ավտոցուցասրահներում՝ հանդիսատեսի արձագանքը ստուգելու համար -խմբ), որն առաջին անգամ ցուցադրվել է Մյունխենի ավտոսրահում, ևս մեկ քայլ է կատարել դեպի արտադրական ապագա. ընկերությունը լիովին ֆունկցիոնալ նախատիպ է ներկայացրել, գրում է Autocar-ը։
Չնայած դրան, մոդելի իրական թողարկումը դեռ շատ հեռու է։ Ապրանքանիշի ղեկավարները շեշտում են, որ դրա թողարկումը, հավանաբար, տեղի կունենա ոչ շուտ, քան հինգ տարի անց։ Vision O-ն կարող է դառնալ ներկայիս Skoda Octavia-ի իրավահաջորդը, քանի որ այն չափսերով դիրքավորված է Octavia-ի և Superb-ի միջև։ Ակնկալվում է, որ արտադրական տարբերակը ոչ միայն որպես լիովին էլեկտրական ավտոմեքենա կառաջարկվի, այլև որպես plug-in հիբրիդ, ինչն արտացոլում է ապրանքանիշի ճկունության և դեպի աստիճանական էլեկտրաֆիկացման ձգտումը։
Կոնցեպտը միաժամանակ ցուցադրում է Skoda-ի նոր դիզայնի ուղղությունը և ծառայում է որպես փորձարարական հարթակ՝ «Simply Clever» լուծումների հետագա զարգացման համար։ Դրանք ներառում են հանվող Bluetooth բարձրախոս, բեռնախցիկում մոդուլային պահեստավորման համակարգեր և դռներում տեղադրված չորս հովանոցներ։
Ավտոմեքենայի սրահը հագեցած է ֆիզիկական կոճակներով, որոնք վարման ընթացքում հեշտացնում են գործառույթների կառավարումը: Ավտոմեքենայի սրահի կենտրոնական մասը նոր համայնապատկերային Horizon Display-ն է, որը ձգվում է վահանակի ամբողջ լայնությամբ, իսկ ներքևում տեղադրված է ուղղահայաց մուլտիմեդիա էկրան: Միասին դրանք ցուցադրում են տեղեկատվության հարուստ պաշար և հուշում Škoda-ի ապագա ինտերֆեյսի ուղղությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից