Google-ի՝ Ֆրանսիայում գտնվող ակտիվները առգրավվել են
Ամերիկյան Google ընկերության Ֆրանսիայում գտնվող բոլոր ակտիվները կալանքի տակ են վերցվել դրա ռուսական դուստր ընկերության՝ Google LLC-ի պահանջով, որի սնանկության գործը քննվում է Մոսկվայի արբիտրաժային դատարանու։ Այս մասին դեկտեմբերի 10-ին «Իզվեստիա»-ին հայտնել է ART DE LEX իրավաբանական ընկերության գործընկեր Արթուր Զուրաբյանը։
«Google France-ը ստացել է իր բաժնետոմսերի 100%-ի անհապաղ սառեցման որոշում: Սառեցումը կիրառվել է Փարիզի դատարանում Google LLC-ի կողմից իր մայր ընկերության՝ Google International LLC-ի դեմ ներկայացված հայցի առաջիկա լսումների կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ:
Google LLC-ի պահանջը հիմնված է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կողմից ընկերության սնանկության գործով կայացված որոշման վրա: Այս դատարանը, ինչպես բարձրագույն դատարանները, պարզել է, որ պարտապանը դիտավորյալ վճարել է դիվիդենտներ՝ պարտատերերին իր պարտքի մարումից խուսափելու համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից